«Կիրկորովն էլ «լավ կրծքեր» ունի». Վերկա Սերդյուչկա
Ռուսաստան
Անցած հանգստյան օրերին՝ մոսկովյան ամենամյա «D-սկաչ» երեկույթի մասնակիցների ուշադրության կենտրոնում են եղել ուկրաինացի Վերկա Սերդյուչկայի ելույթները, հատկապես նրա նոր հիթի՝ «Մարմնավաճառուհու» կատարումը։ Չնայած որ այդ երեկո նա հրաժարվել է հարցազրույց տալ որևէ մեկին, սակայն, այնուամենայնիվ, լրագրողներից մեկին հաջողվել է համառություն դրսևորելով հասնել իր նպատակին։
Համառ լրագրողը Վերկա Սերդյուչկային սադրիչ հարց է ուղղել՝ ասելով. «Պատրա՞ստ եք դուք արդյոք ձեր կրծքի կաթով կերակրել Ֆիլիպ Կիրկորովի երեխային»։ Սակայն Վերան չի շփոթվել և իրեն հատուկ հումորով պատասխանել է, որ Կիրկորովն էլ «լավ կրծքեր» ունի։ Առայժմ հայտնի չէ, թե ինչպես է արձագանքել Սերդյուչկայի այս հումորին ինքը՝ Կիրկորովը, հայտնում է tochka.net կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)