Արդարացրել են 26 տարի մահապատժի սպասած ամերիկացուն. Associated Press
Համաշխարհային Մամուլ
Լուիզիանայի դատարանն արդարացրել է 64-ամյա Գլեն Ֆորդին, որը գրեթե 26 տարի սպասել է սպանության մեղադրանքով մահապատիժն ի կատար ածելուն, հաղորդում է Associated Press-ը:
Տղամարդուն ազատ են արձակել դատավճռի ընդունումից մի քանի ժամ հետո: Ֆորդի արդարացմանը հաջողվել է հասնել այն բանից հետո, երբ նրա փաստաբաններն ապացուցել են, որ տղամարդը հանցագործության վայրում չէր կարող լինել սպանության պահին: Թե հատկապես ինչ ապացույցներ են ներկայացվել դատարանին, չի հաղորդվում՝ ելնելով հետաքննության շահերից, քանի որ դա կարող է խանգարել գտնելու իսկական մարդասպանին:
Ֆորդը մեղադրվում էր ոսկերիչ և ժամագործ Իզիդոր Ռոզմանի սպանության մեջ, որը կատարվել է 1983 թվականին: Ֆորդը ծանոթ է եղել Ռոզմանի հետ և երբեմն նրան օգնել է տան աշխատանքներում: 1988 թվականից Ֆորդն սպասում էր մահվան դատավճռի ի կատար ածվելուն, որը կայացվել էր սպանության համար:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում