«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները 

Չարենցի ծննդյան օրը կվերածվի տոնի

Գիտություն և Մշակույթ

Հայ գրականության ականավոր դեմքերից մեկի' բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակը չարենցասերներին հավաքել էր պոետի երևանյան հուշահամալիրի մոտ: Մարտի 13-ին' Չարենցի ծննդյան օրը, տարբեր հանրակրթական դպրոցների աշակերտներ, ըստ ավանդույթի, իրենց ելույթներով հարգանքի տուրք մատուցեցին Չարենցին: Նրանք միասին արտասանեցին նաև Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

«Այսօր մեր հանճարի ծննդյան օրն է: Ինչպես միշտ, մենք հավաքվել ենք և կազմակերպելու ենք միջոցառումների մեծ շարք: Պոեզիայի ժամն ավարտվելուց հետո բոլորիդ հրավիրում եմ Չարենցի տուն-թանգարան, բացվելիք «Կոմիտաս և Չարենց» խորագրով հետաքրքիր և յուրօրինակ ցուցահանդեսին, որտեղ կներկայացվեն Կոմիտասի մասունքները»,- ասաց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Հակոբյանն ընդգծեց, որ ցուցահանդեսը կուղեկցվի նաև համերգով, որի ընթացքում կհնչեն Կոմիտասի ստեղծագործություններից: Առաջին անգամ կներկայացվի նաև Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի իտալերեն թարգմանությունը:

Եղիշե Չարենցի տուն-թանգարանում դարձյալ առաջին անգամ կցուցադրվի բացառիկ մի նմուշ' Կոմիտասի թաշկինակը: «Այս թաշկինակը Կոմիտասը ժամանակին նվիրել է դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանին: Չարենցը մտերիմ է եղել Մեսրոպյանի հետ և պաշտել է Կոմիտասին: Բանաստեղծը հաճախ լինում էր Թիֆլիսում և մասնակցում էր այն բոլոր համերգային երեկոներին, որոնց ընթացքում հնչում էին Կոմիտասի գործերը: Մեսրոպյանը ևս Կոմիտաս էր կատարում: Հանդիպումներից մեկի ժամանակ Աղավնին Չարենցին է ցույց տվել Կոմիտասի թաշկինակը, որի վրա Կոմիտասը գրած է եղել «Օ’, հիասքանչ դու լեզու» երգի տողերը և նվիրել նրան: Չարենցը սաստիկ հուզվել է դրանից և խնդրել իրեն նվիրել այդ թաշկինակը: Աղավնի Մեսրոպյանը խոստացել է Երևան տեղափոխվելուն պես այն նվիրել Չարենցին, սակայն չի հասցրել իրագործել իր մտադրությունը»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ավելի վաղ նշել էր Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Չարենցի մահվանից հետո Աղավնի Մեսրոպյանը թաշկինակը նվիրել է Չարենցի դստերը' Անահիտին:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հավաքվածներին շնորհավորեց Չարենցի ծննդյան օրվա առիթով և կարևորեց միջոցառման անցկացումը: Նա նաև ընթերցեց Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անունը կրող դպրոցի շնորհավորական ուղերձը ' մեծանուն պոետի ծննդյան օրվա առթիվ:

«Չարենցի մասին լավագույն խոսքն ասում են իր գրած բանաստեղծությունները: Կարծում եմ, որ Հայաստանում չկա իրեն հարգող մի մարդ, որ չիմանա «Ես իմ անուշ Հայաստանին», չգիտի Չարենցի գրվածքները: Սա մեր ազգային հպարտությունն է»,-նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հայ մեծ պոետ Եղիշե Չարենցը (իսկական անունը' Եղիշե Աբրահամի Սողոմոնյան), ծնվել է 1897թ. մարտի 25-ին Կարս քաղաքում' բազմազավակ հայի ընտանիքում: 1908թ. Չարենցն ընդունվել է Կարսի վարժարան, ուր դպրոցական «Գարուն» ալմանախում հրատարակվել են նրա բանաստեղծությունները: Ստանալով հնգամյա կրթություն' արդեն ձևավորվող պոետն իր գիտելիքները հարստացրել է անդադար կարդալու միջոցով: 1914թ. Կարսում լույս է տեսել գրողի «Չարենց» գրական կեղծանունով «Տխուր ու գունատ աղջկա 3 երգերը…» բանաստեղծությունների ժողովածուն: Չարենցը թարգմանել է Գյոթեի, Հայնեի, Հյուգոյի , Ուիթմենի, Վերհարնի, Ռիլկեի, Պուշկինի, Նեկրասովի, Լերմոնտովի, Գորկու, Մայակովսկու, Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր: 1935թվականից Չարեն ցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937թ. հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում, գերեզմանի տեղն անհայտ է: Արդարացվել է հետմահու: Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ մեկ հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Չարենցի դիմ անկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը, նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ». Շոու` տիրադավների մասնակցությամբ Ի՞նչ է պատմել ադրբեջանցի զինծառայողը հայ ընտանիք ներխուժելու մասին․ «Ժողովուրդ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»«Հրապարակ». Բանակից գնդերեցներին վտարելու հետեւանքները Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվի
Ամենադիտված