Ֆինլանդիայի խորհրդարանը չեղարկել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման սահմանափակումները
Քաղաքական
Ֆինլանդիայի խորհրդարանը հաստատել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով չեղարկվում է երկրում գրեթե 40 տարի գործող միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը։ Այդ մասին հայտնում է РИА Новости-ն։
Կառավարության նախաձեռնությանը կողմ է քվեարկել 125 պատգամավոր, դեմ՝ 61-ը, ևս 13 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը։
Ավելի վաղ Ֆինլանդիայի կառավարությունը առաջարկել էր վերանայել գործող սահմանափակումները՝ երկրի պաշտպանունակության բարձրացման նպատակով։
Երկրի պաշտպանության նախարար Անտտի Հյակկանենի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունը միտված է ազգային անվտանգության մակարդակի առավելագույն ամրապնդմանը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել