ԱՄՆ-ում չեն բացառել, որ Ուկրաինան կարող է մոտ ապագայում հանդես գալ հրադադարի խնդրանքով
ԱՄՆ
ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը նվազում է, և Կիևը շուտով կարող է այլընտրանք չունենալ, քան զինադադար փնտրելը։ Այս մասին հայտարարել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջոն Միրշայմերը Deep Dive YouTube ալիքում։
Նա «խաբուսիկ» է անվանել այն միտքը, որ Ուկրաինային զենքի մատակարարման հարցում «վարդագույն ապագա» է սպասվում։ ԱՄՆ-ն նման աջակցություն ցուցաբերելու դիրքում չէ, և մի քանի եվրոպական երկրներ արդեն տեղեկացրել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն, որ օգնություն չեն առաջարկի։
«Աջակցությունը սկսում է թուլանալ», -պնդել է պրոֆեսորը։
Միևնույն ժամանակ, փորձագետը կասկած է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության դիվանագիտական լուծումը հնարավոր է։
«Դիվանագիտական լուծում չի լինի, քանի դեռ Ուկրաինան չի հայտնվի այնպիսի իրավիճակում, երբ այլընտրանք չունի՝ քան ձեռքերը վեր բարձրացնելը և զինադադար խնդրելը», - հայտարարել է Միրշայմերը։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել