Երգչուհի Վառվառան ընկել է սառած լիճը
Ռուսաստան
Հայտնի երգչուհի Վառվառան սիրում է զբաղվել որսորդությամբ և ձկնորսությամբ։ Նույնիսկ ձմռանը նա մեկնում է գյուղ՝ ձուկ բռնելու։ Անցած հանգստյան օրերին սովորականի պես ընտանիքի հետ Վառվառան մեկնել էր Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա գտնվող իրենց առանձնատունը՝ Վոլգա գետից ձուկ բռնելու համար։ Հիմնականում այս վայրում գետը սառած է լինում, և ձուկ բռնելու համար անհրաժեշտ է լինում անցք բացել սառույցի հաստ շերտի վրա և նոր միայն կարթը գցել գետը և սպասել։ Որսը բավականին հաջող է ստացվել։
Հերթական ձկանը դուրս հանելու ժամանակ երգչուհու կտրուկ շարժման հետևանքով սառույցը սկսել է դանդաղորեն կոտրվել, ինչի հետևանքով նա սկսել է սուզվել։ Բարեբախտաբար, նրա կողքին է եղել որդին, ով կարողացել է տվյալ վայրում ձուկ բռնելու եկած մի քանի ձկնորսների օգնությամբ դուրս քաշել երգչուհուն։ Երգչուհին, այնուամենայնիվ, հիվանդացել է և ստիպված է եղել հետաձգել ծրագրված որոշ համերգներ, հայտնում է newsmusic.ru կայքը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)