Պետերբուրգում ընդդիմությունը երթ է անցկացրել՝ «հանուն արդար ընտրությունների»
Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգի կենտրոնում այսօր տեղի է ունեցել երթ՝ «Հանուն արդար ընտրությունների»։ Երթի վերջում կայացել է հանրահավաք, որի ընթացքում ելույթ են ունեցել ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնին և Սերգեյ Ուդալցովը։ Վերջինիս գնահատմամբ, հրապարակային միջոցառմանը մասնակցել է 15 հազար մարդ, հաղորդում է Газета.Ru-ն։
Իրավապահներն իրենց հերթին հայտնել են, որ հանրահվաքի մասնակիցների թիվը չի գերազանցել 2,5 հազարը։
Իր ելույթում Նավալնին հայտարարել է, որ հանրահավաքի կազմակերպիչները հեղափոխական կոչերին կողմ չեն, և ներկաներին առաջարկել է մասնակցել մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրություններին։
«Եկեք ապացուցենք, որ մենք արյունոտ հեղափոխության կողմնակից չենք, այլ՝ խաղաղ իշխանափոխության, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու։ Մենք կողմ ենք, որ կարմիրներն ու կանաչներն ընտրություններին ստանան այնքան ձայն, որքան իրենց կտան քաղաքացիները, այլ ոչ այնքան, որքան՝ գողերն ու ավազակները»,-ասել է Նավալնին։
Հիշեցնենք, որ Պետերբուրգում տեղի ունեցած նախորդ հանրահավաքին մասնակիցների թիվը հասնում էր 30 հազարի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)