Թինա Կանդելակին դասախոսություն է կարդացել
Ռուսաստան
«Հանուն արդար ընտրությունների» կորպուսի մոսկովյան բաժանմունքի ավելի քան 3 հազար անդամներ իրավաբանության դասեր են անցել Ռուսաստանի պետական սոցիալական համալսարանում, հաղորդում է «Интерфакс»–ը։
Շաբաթ օրը ապագա դիտորդների առջև դասախոսություններով ելույթ ունեցան ճանաչված իրավաբաններ և հասարակական գործիչներ, որոնց շարքում էին Վլադիմիր Պլագինը, Պավել Կռաշեննիկովը, Վլադիմիր Մեդինսկին, Միխաիլ Բարշեվսկին և այլոք։
Հաղորդավարուհի Թինա Կանդելակին, որ գլխավորելու է «Հանուն արդար ընտրությունների» կորպուսի հասարակական խորհուրդը, նույնպես ելույթ ունեցավ ՌՊՍՀ–ում՝ կոչ անելով բոլոր դիտորդներին տեսաձայնագրություն կատարել բոլոր ընտրատեղամասերում և հարցում անկացնել ընտրողների շրջանում։
«Լավագույն տեսաձայնագրությունները կտեղադրվեն կայքում»,– խոստացել է Կանդելակին։
Ինչպես «Интерфакс»–ին հաղորդել է դիտորդների կորպուսի մամլո քրտուղար Պոլինա Ցիպկոն՝ կազմակերպության մոսկովյան բաժանմունքը հիմնականում կազմված է 18-35 տարեկան ուսանողներից և երիտասարդ իրավաբաններից։ Ընդհանուր հաշվով «Հանուն արդար ընտրությունների» կազմակերպությանը անդամակցում են 65 հազար դիտորդներ՝ Ռուսաստանի 81 մարզերից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ