22 հազար մարդ ցանկություն է հայտնել անդամագրվել Պրոխորովի ապագա կուսակցությանը
Ռուսաստան
Կուսակցությանը, որը մտադիր է ստեղծել Ռուսաստանի նախագահի թեկնածու, գործարար Միխայիլ Պրոխորովը, անդամագրվելու ցանկություն են հայտնել ավելի քան 22 հազար մարդ։ Մեկ օրվա ընթացքում նախագահի թեկնածուի պաշտոնական կայքում մոտ 22 հազար մարդ հայտագրվել են նոր ստեղծվելիք կուսակցությանն անդամագրվելու համար, հաղորդում է Интерфакс–ը։
Ավելի վաղ Միխայիլ Պրոխորովն իր բլոգում գրել էր, որ նոր կուսակցությունն այն կողմնորոշիչն է լինելու նրանց համար, «ովքեր իրենք են ցանկանում որոշել իրենց երկրի, քաղաքի, շրջանի ճակատագիրը»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ