Կանխվել է Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը
Ռուսաստան
Ուկրաինայի և Ռուսաստանի հատուկ ծառայությունները կանխել են Ռուսաստանի վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը, հաղորդում է ռուսական «Առաջին ալիք»-ը։
Մահափորձի կազմակերպման մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են Օդեսայում՝ 2012-ի սկզբին։ Նրանք գտնվելիս են եղել միջազգային հետախուզման մեջ։ Ձերբակալվածների ցուցմունքներից հայտնի է դարձել, որ հանցագործությունը պետք է իրագործվեր նախագահական ընտրություններից հետո։ Նրանցից մեկը պատմել է, որ իրենք Ուկրաինա են ժամանել Արաբական Միացյալ Էմիրություններից՝ Թուրքիայի տարածքով։ Հանցագործությունը կազմակերպելու ծրագիրը, իրենց խոսքերով, ստացել են Դոկու Ումարովից։ Գործով քննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)