Սաակաշվիլին առաջարկել է վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը
Վրաստան
Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին երեկ՝ իր ամենամյա խորհրդարանական ելույթի ժամանակ, առաջարկել է միակողմանիորեն վերացնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը։ Նախագահը նշել է, որ Վրաստանը շահագրգիռ է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմամբ, հաղորդում է ГрузияOnline–ը։
«Մենք ցանկանում ենք խաղաղություն և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է, բայց մենք կվերականգնենք մեր հարաբերությունները միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը միջազգայնորեն ճանաչի Վրաստանի սահմանները», - ասել է Վրաստանի նախագահը՝ օրենսդիրին ուղղված իր ելույթում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)