Ռուս երգչին ողջ-ողջ «թաղել են»
Ռուսաստան
Ռուս երգիչ Վիտասը խնդրել է այլևս չկատակել «իր մահվան» հետ կապված։ Բանն այն է, որ մի քանի օր առաջ չինական ինտերնետային կայքերում մեծ տարածում էր ստացել՝ «ամենահայտնի ռուս երգիչ Վիտասը վաղաժամ մահացել է իր ամառանոցում» հայտարարությունը։
Լուրը մեծ արագությամբ համացանցի ասիական հատվածից փոխանցվել է Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ։ Իրականում երգիչը, բարեբախտաբար, ողջ և առողջ է, և ներկայումս համերգային ծրագրով շրջագայում է Ռուսաստանի քաղաքներով։ Պարզվել է, որ ապատեղեկատվության աղբյուրը «Վկոնտակտե» սոցիալական ցանցում տարածված ստահոդ լուրերն են եղել, որոնց համաձայն՝ երգիչը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժնում։ Իսկ հեղինակը՝ սոցցանցում գրանցված է եղել Վիտասի պրոդյուսեր Սերգեյ Պուդովկինի անունով, որն իրականում Վիտասի պրոդյուսերի հետ ոչ մի կապ չունի։
Նշենք նաև, որ պարզվել է ինքնակոչ օգտատերի ինքնությունը, որը պատասխանատվության կենթարկվի սուտ և անձի արժանապատվությունը վիրավորող տեղեկատվություն տարածելու համար, ասված է newsmusic.ru կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)