Մարզերից Մոսկվա է բերվելու ավելի քան 6 հազար ոստիկան
Ռուսաստան
Ավելի քան 6000 ոստիկաններ կժամանեն Մոսկվա մոտակա շրջաններից մարտի 4–ին անցկացվելիք նախագահական ընտրությունների և հաջորդող օրերին անվտանգության միջոցառումներ իրականացնելու նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը։
«Մարտի 5-ին և հաջորդող մի քանի օրերին Մոսկվայի տարբեր շրջաններում բողոքի ցույցեր, հանրահավաքներ, երթեր և այլ արտոնված զանգվածային ցույցեր են նախատեսվում, ինչի պատճառով կազմակերպված անվտանգության պատշաճ միջոցառումներ անցկացնելու համար Մոսկվայի ոստիկանությունը լրացուցիչ ուժեր է կենտրոնացնում։ Այդ նպատակով Մոսկվայի մոտակա շրջաններից մայրաքաղաք են ժամանելու 6300 ոստիկաններ», – նշվում է ՌԴ ՆԳ նախարարության հաղորդագրությունում։
Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ- ները, Մոսկվայում մարտի 4-ին հասարակական կարգը պահպանելու են շուրջ 36.5 հազար ՆԳՆ աշխատակից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)