Իգոր Կրուտոյի ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Ռուսաստան
Բավականին տհաճ միջադեպ է տեղի ունեցել Կազանի օդանավակայանում։ Հայտնի ռուս երգահան Իգոր Կրուտոյը պատրաստվել է մասնավոր ինքնաթիռով մեկնել Թաթարստանի մայրաքաղաքից, և երբ ինքնաթիռն արդեն դուրս է եկել թռիչքային գոտի, դրան է հարվածել ձնամաքրման մեքենան։
Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով տուժածներ չկան, սակայն ինքնաթիռն արդեն վնասվել էր, և թռիչքը հետաձգվել է։
Ավելի ուշ, ձնամաքրման մեքենայի վարորդը պատմել է, որ մերկասառույցի պատճառով նա կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետևանքով էլ տեղի է ունեցել վթարը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)