«Լռության օր»՝ Ռուսաստանում
Ռուսաստան
Այսօր Ռուսաստանում «Լռության օր» էր և արգելված էր ցանկացած քարոզարշավ և քաղաքական գովազդ։ Ռուսաստանում «Լռության օրն» սկսվել է տեղական ժամանակով գիշերը 00.00՝ մարտի 4-ին նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ։
Միայն ավելի վաղ փակցված քարոզչություն պարունակող նյութերը կարող են մնալ իրենց տեղերում, այն պայմանով, որ դրանք տեղակայված լինեն ընտրական տեղամասերից 50 մետրից ոչ մոտ։ Ընտրություններից մեկ օր առաջ քարոզարշավն արգելելու նպատակն է, որպեսզի ընտրողները կարողանան հանգիստ պայմաններում կողմնորոշվել ընտրություն կատարելու հարցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)