Պրոխորովն ու Ժիրինովսկին արդեն քվեարկել են
Ռուսաստան
Ռուսաստանում այսօր մեկնարկել են նախագահական ընտրությունները: Հիշեցնենք, որ երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է հինգ թեկնածու' վարչապետ, «Միասնական Ռուաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը, Լիբերալ- դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը և գործարար Միխայիլ Պրոխորովը:
Թեկնածուներից առաջինն ընտրատեղամաս է գնացել ու մասնակցել քվեարկությանը Միխայիլ Պրոխորովը: Ընտրատեղամաս է այցելել նաև Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է Газета. Ru-ն:
ԱՅս պահին ընտրական գործընթացի խախտումների մասին չի հաղորդվում:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ