Ռուսաստանում ընտրություններն անցնում են խախտումներով
Ռուսաստան
Ռուսաստանում պատգամավորի թեկնածու Վերա Կիչանովան Газета.Ru-ին պատմել է, որ մի քանի հարյուր տղամարդ ընտրատեղամասերից մեկում զանգվածային քվեարկություն են կազմակերպել: Թեկնածուն ասել է, որ քվեարկելու համար քաղաքացիներին տեղամաս են բերում ավտոբուսներով:
Ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկի օնլայն հեռարձակումը հաստատում է Կիչանովայի խոսքերը. ընտրողները քվեարկությանը մասնակցում են խմբերով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այսօր տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Թեկնածուները հինգն են: Բոլոր ընտրատեղամասերում տեղադրվել են տեսախցիկներ, որոնք նկարահանում են ընտրական ողջ գործընթացը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)