Վլադիմիր Պուտինը քվեարկել է
Ռուսաստան
ՌԴ վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը կատարեց իր ընտրությունը: Նա քվեարկել է Մոսկվայի Լենինսկի պողոտայում գտնվող Ռուսական գիտությունների ակադեմիայի շենքում տեղակայված ընտրատեղամասում: Վլադիմիր Պուտինի հետ քվեարկել է նաև նրա կինը` Լյուդմիլան: Ինչպես հաղորդում է Интерфакс-ը, ընտրողների մուտքը ընտրատեղամաս չեն սահմանափակել:
ՌԴ վարչապետի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ մարտի 4-ի երեկոյան Պուտինը, հնարավոր է, մեկնի իր նախընտրական շտաբ։ Նրա նախընտրական շտաբի պետի տեղակալ Պավել Զենկովիչը РИА Новости–ի թղթակցին հայտնել է, որ օրվա ընթացքում շտաբ են ժամանելու Վլադիմիր Պուտինի վստահված անձինք և կողմնակիցները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)