Սերգեյ Միրոնովը մտադիր է ձայների այլընտրանքային հաշվարկ անցկացնել
Ռուսաստան
«Справедливая Россия» կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Սերգեյ Միրոնովը մտադիր է ձայների այլընտրանքային հաշվարկ անցկացնել ընտրատեղամասերում տեղադրված տեսախցիկների միջոցով։
Գալով ընտրատեղամաս՝ Միրոնովը քվեարկելուց հետո շփվել է դիտորդների հետ։ «Ինչպես որ ես հասկացա, իմ հայտարարությունը հաշվի կառնեն և Կալինինգրադի մարզում ընտրության ավարտից անմիջապես հետո, երբ կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը, կմիացվեն բոլոր տեսախցիկները, ինչը նշանակում է, որ մենք կկարողանանք հետևել ձայների հաշվարկի գործընթացին։ Ձայների այլընտրանքային հաշվարկը... ես կարծում եմ, կտա բոլոր հարցերի պատասխանները»,– հայտարարել է Միրոնովը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)