Պրոխորովի շուրջ 90 դիտորդներ հեռացվել են ընտրատեղամասերից
Ռուսաստան
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, Ռուսաստանի տարածքում տեղակայված ընտրատեղամասերից հեռացվել է թվով 92 դիտորդ, որոնք ներկայացնում էին ՌԴ նախագահի թեկնածու Միխայիլ Պրոխորովի շահերը:
Նախօրեին Պրոխորովն անձամբ է այցելել ՌԴ ԿԸՀ և տեղեկացրել Սանկտ-Պետերբուրգում դիտորդների գրանցման հետ կապված իրավախախտումների մասին: Թեկնածուի շտաբի տվյալներով` վկայականներ են տրվել ինքնությունը չպարզված մասրդկանց` փոխարենը մերժելով գրանցել Պրոխորովի շտաբի կողմից հաստատված մարդկանց դիմումները:
Թեկնածուի շտաբից հայտնել են, որ նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև ՌԴ նախագահի մեկ այլ թեկնածու, «Справедливая Россия» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի շտաբում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)