«Ընտրողների լիգան» Մոսկվայի հարավ–արևելյան ընտրատեղամասերում «կարուսելի» փաստեր է արձանագրել
Ռուսաստան
Ռուսաստանի ընտրողների լիգայի համահիմնադիր Սերգեյ Պարխոմենկոն հայտնել է, որ Մոսկվայի հարավարևելյան ընտրատեղմասերում երկու անգամ «կարուսել» կոչված ընտրական խախտում է արձանագրել։ «Ես բջջային հեռախոսներով շրջող խմբերից տեղեկություններ եմ ստանում, թե ինչ է կատարվում ընտրատեղասերում։ Լյուբլինո և Կապոտնիա շրջանների երկու ընտրատեղամասերում արձանագրել ենք «կարուսելի» 2 դեպք, երբ կազմակերպված խմբերն ավտոբուսներով ընտրատեղամասեր են բերել մարդկանց, որից հետո այդ նույն մարդկանց խմբերին տեղափոխել են մեկ այլ տեղամաս, և չի կարելի բացառել, որ նրանք կրկնակի քվեարկության են մասնակցել», – ասել է Պարխոմենկոն Интерфакс–ին։
Բացի այդ, նա նաև մի շարք կոպիտ խախտումներ են արձանագրվել Մոսկվայի հարավարևելյան շրջաններում։ Սակայն Պարխոմենկոն նշել է, որ ամենակոպիտ և զանգվածային խախտումները տեղի են ունենալու ձայների հաշվարկի ժամանակ։
Ըստ Интерфакс–ի, ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչները և իրավապահ մարմինները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)