«Քաղաքացիական վերահսկողություն»-ը հայտնում է քվեարկության ընթացքում 29 խախտումների փաստի հաստատման մասին
Ռուսաստան
ՌԴ ընտրական իրավունքների պաշտպանության ոչ կոմերցիոն կազմակերպությունների «Քաղաքացիական վերահսկողություն» ասոցիացիան ստացել է շուրջ 300 հաղորդում` ՌԴ նախագահական ընտրություններում հնարավոր խախտումների վերաբերյալ:
Տեղական ժամանակով ժամը 18.00-ի դրությամբ «Քաղաքացիական վերահսկողություն» ասոցիացիան համացանցի միջոցով առցանց պայմաններում ստացել է 1936 հաղորդագրություն, որից 1632-ը խորհրդատվության խնդրանք է եղել, 304-ը` հնարավոր իրավախախտման հաղորդում, որոնցից 29-ը հաստատվել է»,- ասված է ասոցիացիայի տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)