Ոստիկանությունը ստուգում է Միրոնովի շտաբում տեղադրված ռումբի մասին հաղորդագրության իսկությունը (Լրացված)
Ռուսաստան
«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, ՌԴ նախագահի թեկնածու Սերգեյ Միրոնովի նախընտրական շտաբ զանգահարել են և հայտնել, որ շենքում ռումբ կա տեղադրված: РИА Новости-ի թղթակցի հաղորդմամբ` Մոսկվայի Տվերսկայա 13 հասցեում գտնվող շտաբի շենք է ժամանել ոստիկանության հերթապահ խումբը:
Այս պահին ոստիկանության աշխատակիցները ստուգում են հաղորդագրության իսկությունը:
Չնայած որ ոստիկանությունն առաջարկել է ազատել շենքը հնարավոր վտանգներից խուսափելու նպատակով, Միրոնովի թիմակիցները դեռևս չեն շտապում դա անել:
Քիչ առաջ ՌԴ ՆԳՆ լրատվական ծառայության կողմից հայտարարվեց, որ ահազանգը կեղծ է եղել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)