Դաղստանի ընտրատեղամասերից մեկում կայացած քվեարկության արդյունքները չեղյալ կհամարվեն (Տեսանյութ, լրացված)
Ռուսաստան
Դաղստանի ընտրական հանձնաժողովը դատախազություն և քննչական մարմին նյութեր է ուղարկել 1402 ընտրատեղամասի վերաբերյալ, որտեղ վեբ-տեսախցիկները ֆիքսել են քվեաթերթիկների լցոնում: Այս մասին է հայտնում Դաղստանի հանրապետության ընտրական հանձնաժողովում РИА Новости լրատվականի աղբյուրը:
Այսօր համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է լցոնվում ընտրատեղամասերից մեկի քվեատուփը: Տեսաձայնագրությունը իբրև թե կատարվել է վեբ-տեսախցիկի միջոցով: «Տվյալ ընտրատեղամասի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել դատախազություն և հետաքննիչ ծառայություն. այդ ընտրատարածքի տվյալները անվավեր կհամարվեն»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ Դաղստանի վերոհիշյալ ընտրատեղամասում կատարված քվեարկության արդյունքներն անվավեր են համարվելու, հայտնել է ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը, հաղորդում է РИА Новости-ն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)