Պուտինը հավաքել է 61.77 տոկոս` ձայների 15 տոկոսի հաշվարկի արդյունքում. ՌԴ ԿԸՀ
Ռուսաստան
Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը ձայների 15 տոկոսի հաշվարկի արդյունքում հավաքել է դրանց 61.77 տոկոսը, հայտնում է ՌԴ ԿԸՀ ներկայացուցիչը` РИА Новости լրատվականի փոխանցմամբ:
ՌԴ ԿԸՀ տվյալներով` ՌԴԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանով հավաքել է 17.9, Վլադիմիր Ժիրինովսկին` 7.98, Միխայիլ Պրոխորովը` 7.62 տոկոս, Սերգեյ Միրոնովը` 3.66 տոկոս:
Հիշեցնենք, որ առաջին անգամ ՌԴ նախագահն ընտրվում է 6 տարի պաշտոնավարման ժամկետով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)