Այս իրավիճակում քվեարկությանը մասնակցելը քաղաքացիական դիրքորոշման բացակայության մասին է վկայում. ռուսաստանցի քաղաքագետ
Ռուսաստան
Ռուսաստանի ներկայիս քաղաքական իրավիճակում ընտրություններին կարող են մասնակցել միայն քաղաքացիական դիրքորոշում չունեցող անձինք: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ, գլոբալիզացիայի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող ինստիտուտի տնօրեն Բորիս Կագարլիցկին:
«Ես չեմ մասնակցել ընտրություններին, և դա ոչ թե իմ սկզբունքային դիրքորոշումն է, այլ՝ սովորական բանական մոտեցում: Ես կարծում եմ, որ այնպիսի իրավիճակում, երբ իշխանությունը վերարտադրվում է, արդար ընտրությունների մասին խոսք անգամ լինել չի կարող: Եվ միայն քաղաքացիական դիրքորոշում չունեցող անձինք կարող են մասնակցել քվեարկությանը: Ես կարծում եմ, որ բոլորը պարտավոր էին բոյկոտել ընտրությունները»,- քաղաքագետի խոսքերն է մեջբերում «Ռոսբալտ»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)