Կոմկուսը Ռուսաստանում բողոքի ցույցեր կանցկացնի
Ռուսաստան
Ընտրությունների նախնական արդյունքները ցույց տվեցին, որ իշխանություններն անամոթաբար խաբում են ժողովրդին՝ ի ցույց դնելով իրենց անկարողությունն ու անիրավությունը: Այդ մասին «Ռոսբալտ»-ին հայտնել է կոմկուսի թեկնածու Գենադի Զյուգանովի Կենտրոնական շրջանի շտաբի պետ Նիկոլայ Մարկովը:
Նրա խոսքերով՝ այն խախտումները, որոնք այսօր նկատվել են Պետերբուրգում, կուսակցությանը պարտադրում են հանրահավաքներ անցկացնել և աջակցել բողոքող քաղաքացիներին:
«Մենք չենք կանգնելու, մենք ողջ ուժերով պայքարելու ենք մեր իրավունքների համար»,-ասել է Մարկովը:
«Պետերբուրգի դիտորդներ» ասոցիացիան 19:55-ի դրությամբ Պետերբուրգում արձանագրել է 456 խախտում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)