Զյուգանովը նախագահական ընտրություններն իբրև արդար և թափանցիկ չի ճանաչում
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահական ընտրություններում կոմկուսի կողմից առաջադրված Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ ընտրությունները չի ճանաչում արդար և թափանցիկ, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
«Ես չեմ կարող այդ ընտրությունները ճանաչել ո՛չ իբրև ազատ, ո՛չ արդար, ո՛չ արժանապատիվ»,- ասել է նախնական տվյալներով երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զյուգանովը:
Նրա համոզմամբ՝ արդար կարող են լինել այն ընտրությունները, որոնց ընթացքում առկա է իշխանությունների և ընդդիմության միջև երկխոսություն: Նա հիշեցրել է, որ «Արդար Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը հրաժարվել է ընդդիմադիր գործիչների հետ բանավեճերից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)