Սրանք ընտրություններ չեն. Բորիս Ակունին
Ռուսաստան
«Սրանք ընտրություններ չեն», Ռուսաստանում տեղի ունեցող նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակ իր քվեաթերթիկի վրա գրել է հայտնի գրող Բորիս Ակունինը՝ այդպիսով անվավեր դարձնելով այն, հաղորդում է ռուսական НТВ-ն:
Նա լրագրողներին ասել է, որ «այս մղձավանջը 6 տարի չի տևելու», քանի որ ռուսաստանյան հասարակությունն «արթնացել է թմբիրից»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը հավաքել է ընտրողների ձայների 63 տոկոսը: Նրան հաջորդում է կոմկուսից առաջադրված Գենադի Զյուգանովը, որն արդեն հայտարարել է ընտրություններն արդար չճանաչելու մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)