Վերջին տվյալներով՝ Պուտինը ստացել է ընտրողների ձայների 62,93%-ը
Ռուսաստան
Ռուսաստանի ԿԸՀ-ն ամփոփել է այսօր կայացած նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների 22 տոկոսը, հաղորդում է Газета.Ru-ն:
Ըստ այդ տվյալների՝ «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների ձայների 62,93%-ը: Նրան հաջորդում է կոմկուսից առաջադրված Գենադի Զյուգանովը՝ 17,37%: Երրորդ հորիզոնականում է գործարար Միխայիլ Պրոխորովը, որը ստացել է ընտրողների ձայների 7,45%-ը: Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հավաքել է 7,45% ձայն, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը՝ 3,67%:
Հիշեցնենք, որ «Հանրային կարծիք» ֆոնդի անցկացրած exit-poll-ի արդյունքներով՝ Պուտինը ստացել է ընտրողների 59,3%, Զյուգանովը՝ 18,2%, իսկ Պրոխորովը՝ 9,6% ձայները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)