Պուտինն արտասվել է «Մանեժնայա» հրապարակում
Ռուսաստան
Ռուսաստանի ներկայիս նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն այսօր կայացած նախագահական ընտրությունների նախնական տվյալներով հաղթում է, ժամանել են «Մանեժնայա» հրապարակ, որտեղ տեղի է ունենում վերջինիս կողմնակիցների հանրահավաքը:
Նրանք բեմ են դուրս եկել այն բանից հետո, երբ հանրահայտ «Любэ» խումբը կատարել է «Батяня, комбат» երգը:
Վարչապետ Վլադիմի Պուտինը հուզվել և արտասվել է: Առաջինը ելույթ է ունեցել Դմիտրի Մեդվեդևը:
Պուտինն իր խոսքում ընտրություններն անվանել է «քաղաքական անկախության և կայացածության թեստ», հաղորդում է Газета.Ru-ն:
«Մենք ցույց տվեցինք, որ մեզ ոչ ոք ոչինչ չի կարող մատնացույց անել... Նրանք չե՛ն անցնելու»,- ասել է Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)