Պուտինը ստացել է ընտրողների ձայների 63,74%-ը. ամփոփվել է քվեաթերթիկների մեկ երրորդը
Ռուսաստան
Ռուսաստանում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված վարչապետ Վլադիմիր Պուտինը, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, ստացել է ընտրողների ձայների 63,74%-ը: Ամփոփվել է քվեաթերթիկների 33,5%-ը, հաղորդում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով ՀԸՀ նախագաղ Վլադիմիր Չուրովը:
Կոմկուսից առաջադրված Գենադի Զյուգանովը ստացել է ընտրողների ձայների 17,26 տոկոսը, գործարար Միխայիլ Պրոխորովը՝ 7,15%-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,99%-ը, իսկ «Արդար Ռուսաստան»-ից առաջադրված Սերգեյ Միրոնովը՝ 3,73%-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)