Նավալնին չի բացառել վաղվա հանրահավաքում վրանների հայտնվելը
Ռուսաստան
Բլոգեր Ալեքսանդր Նավալնին հայտարարել է, որ չի բացառում «Պուշկինսկայա» հրապարակում մի քանի վրանի հայտնվելը, հաղորդում է Газета.Ru-ն:
Նավալնին, սակայն, քիչ հավանական է համարում իրադարձությունների այնպիսի զարգացումը, որի դեպքում ցուցարարները կփորձեն վրանային ավան հիմնել վաղը կայանալիք հանրահավաքի ընթացքում:
«Ես համոզված եմ, որ վաղվա հանրահավաքը կկրի խաղաղ բնույթ: Պետք չէ կարծել, որ երկու-երեք շաբաթվա ընթացքում էական բան տեղի կունենա: Մենք կկազմակերպենք զանգվածային ցույցեր, ավելի զանգվածային, քան վաղվանը»,- ասել է նա:
Ցուցարարներին վրաններ բաժանելու մտադրության մասին հայտնել են «РосАгит»-ի ակտիվիստները, որոնք սատարում են Ալեքսանդր Նավալնիին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)