Միրոնովը օբյեկտիվ է համարում Ռուսաստանի նախագահական ընտրությունների արդյունքները
Ռուսաստան
«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ, այսօր կայացած նախագահական ընտրություններում առաջադրված Սերգեյ Միրոնովը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքներն օբյեկտիվ են, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն:
«Արդյունքներն օբյեկտիվ են, ես հաստատում եմ»,- ասել է Միրոնովը:
Նրա խոսքերով՝ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներն, ըստ որոնց ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների ձայների 60 տոկոսից ավելին, համապատասխանում են իր շտաբի կողմից անցկացված հարցումների արդյունքներին:
Ինքը՝ Միրոնովը նախնական տվյալներով ստացել է ընտրողների ձայների 3,73 տոկոսը:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ