Ռուսաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի սպասվում. նախնական տվյալներով՝ Պուտինը ստացել է 64,40% ձայն
Ռուսաստան
Ռուսաստանի ներկայիս վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը նախնական տվյալներով ստացել է ընտրողների ձայների 64,40%-ը: Այդ մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ն՝ վկայակոչելով ԿԸՀ հրապարակած արդյունքները:
Ամփոփվել է քվեաթերթիկների 50%-ից ավելին: Երկրորդ հորիզոնականում է կոմկուսից առաջադրված Գենադի Զյուգանովը (17,13%), որին հաջորդում է գործարար Միխայիլ Պրոխորովը (6,97%):
Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ստացել է ընտրողների ձայների 6,71%-ն, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը՝ 3,72%-ը:
Հատկանշական է, որ ընտրությունները անարդար է ճանաչել Գենադի Զյուգանովը, իսկ Միրոնովը հայտարարել է, որ քվեարկության արդյունքներն օբյեկտիվ են:
Այսպիսով, թեև ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, այնուամենայնիվ կարելի է վստահաբար ասել, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ չի սպասվում և որ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)