Պուտինը՝ նախագահ. ամփոփվել է քվեաթերթիկների 98 տոկոսը
Ռուսաստան
Ռուսաստանում այսօր տեղի ունեցած նախագահական ընտրություններում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից առաջադրված վարչապետ Վլադիմիր Պուտինը, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների, ստացել է ընտրողների ձայների 63,97%-ը: Ամփոփվել է քվեաթերթիկների 98%-ը, հաղորդում է Газета.Ru-ն՝ վկայակոչելով ՀԸՀ նախագա Վլադիմիր Չուրովը:
Կոմկուսից առաջադրված Գենադի Զյուգանովը ստացել է ընտրողների ձայների 17,17 տոկոսը, գործարար Միխայիլ Պրոխորովը՝ 7,65%-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,24%-ը, իսկ «Արդար Ռուսաստան»-ից առաջադրված Սերգեյ Միրոնովը՝ 3,83%-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)