Ռուսաստանի ԿԸՀ նախագահը Պուտինին նախագահ է հռչակել
Ռուսաստան
Ռուսաստանի ԿԸՀ նախագահ Վլադիմիր Չուրովը, հիմք ընդունելով երեկ կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքները, հայտարարել է, որ երկրի նոր նախագահ է ընտրվել գործող վարչապետ Վլադիմիր Պուտինը, որն առաջադրվել էր «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
ԿԸՀ–ի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,3%-ի ամփոփումից հետո Պուտինը հավաքել է ընտրողների ձայների 63,75%-ը, կոմկուսից առաջադրված Գենադի Զյուգանովը՝ 17,19%-ը, գործարար Միխայիլ Պրոխորովը՝ 7,82%-ը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23%-ը, իսկ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը ստացել է ընտրողների ձայների 3,85%-ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)