Ռուսաստանի միգրացիոն ծառայությունը որոշել է արտաքսել երկրից FEMEN-ի ակտիվիստներին
Ռուսաստան
Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը մտադիր է արտաքսել երկրից FEMEN շարժման երեք ակտիվիստներին, որոնք երեկ մինչև գոտկատեղը մերկացել էին Մոսկվայի ընտրատեղամասերից մեկում։ Այս պահին աղջիկները գտնվում են վարչական կալանքի տակ՝ խուլիգանության համար, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
Հիշեցնենք, որ երեկ աղջիկները մտել են ընտրատեղամասերից մեկը՝ ներկայանալով իբրև լրագրող։ Մոտենալով քվեատուփին՝ նրանք մերկացել են՝ ցուցադրելով կրծքավանդակի շրջանում առկա գրառումներն ու կարգախոսներ վանկարկելով։
Ոստիկանությունն անմիջապես միջամտել է և բերման ենթարկել FEMEN–ի ակտիվիստներին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ