Ռուսաստանի նախագահի թեկնածուներին հավասար պայմաններ չեն ընձեռվել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Ռուսաստան
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը համարում է, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններում թեկնածուներին հավասար հնարավորություններ չի ընձեռվել, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Դիտորդներն արձանագրել են, որ բոլոր թեկնածուները հնարավորություն են ունեցել ԶԼՄ-ներով հադես գալու, սակայն այդ ոլոտրում վարչապետ Պուտինին ակնհայտ առավելություն է տրվել իր մրցակիցների համեմատ։ Բացի այդ, Պուտինի պաշտպանության գործում ներգրավվել են շրջանների մակարդակով պետական ռեսուրսները։ Քվեարկությունը գնահատվել է դրական, սակայն գործընթացը վատթարացել է ձայների հաշվարկի ժամանակ, ինչը բացասական է գնահատվել դիտարկվող ընտրատեղամասերի մեկ երրորդում»,- ասված է դիտորդների տարածած մամլո հաղորդագրությունում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ