Ռուս պոռնոաստղի անունով կբացվեն ուսումնական հաստատություններ
Ռուսաստան
Ռուս պոռնոաստղ Ելենա Բերկովան, կարծես թե, գտել է իր փնտրածը։ Մեծահասակների համար նկարահանվող ֆիլմերի դերասանուհին ներկայումս հանդես է գալիս իբրև գործարար։ Դեռևս անհայտ հովանավորների առաջարկով նա բացելու է մերկապար ուսուցանող հաստատություններ ռուսական յոթ քաղաքներում։
Բերկովայի խոսքերով հովանավորներն իրենք են գտել իրեն՝ արդեն մշակված առաջարկով։ Նրանից միայն պահանջվել է իր անունը և ոչինչ ավելին։ Դերասանուհին հայտնել է, որ ընդունելության պայմանները բավականին խիստ են լինելու, քանի որ իր «արվեստին» շատ շատերն են ցանկանալու ծանոթանալ։ «Մեր օրերում տվյալ մասնագիտության տեր աղջիկներն ու կանայք անփույթ են շարժվում և չեն հասկանում՝ ինչ է կատարվում շուրջը։ Պետք է իմանալ՝ ինչ պետք է անել և թույլ չտալ, որ դիմացինը հիմարեցնի քեզ»,– ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)