18–ամյա ուսանողուհին՝ «Միսս Ռուսաստան-2012»
Ռուսաստան
Նախօրեին կայացել է «Միսս Ռուսաստան-2012» գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով առաջին գեղեցկուհու թագը ստացել է Սմոլենսկի շրջանի 18-ամյա ուսանողուհի Ելիզավետա Գոլովանովան։
Մրցույթին մասնակցել են 50 գեղեցկուհիներ։ Առաջին գեղեցկուհու թագին, ինչպես նաև 100 հազար ԱՄՆ դոլարի չափի պարգևավճարին արժանանալու համար բավականին լարված պայքար է ընթացել։ Հաղթողին թագը հանձնել են «Միսս Ռուսաստան-2011» Նատալյա Գանտիմուրովան և «Միսս աշխարհ-2011» տիտղոսը կրող Իվիան Սարկոսը։
Գոլովանովան շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին և խոստացել անել ամեն ինչ՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանը պատվով ներկայացնելու համար։ Մրցույթի առաջին վիցե–միսսը դարձել է Կրիստինա Բոնդարը՝ Ժելեզնոդորոժնի քաղաքից, իսկ երրորդ տեղին արժանացել է Տյումենի բնակիչ Ալյոնա Շիշկովային։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)