«Պուշկինսկի» հրապարակում ավարտվել է ընդդիմության ցույցը
Ռուսաստան
Մոսկվայի «Պուշկինսկի» հրապարակում ավարտվել է «Հանուն արդար ընտրությունների» ընդդիմության կազմակերպած հանրահավաքը։
«Ցույցի մասնակիցներին զգոնության և սադրանքներին չտրվելու կոչ է արվել։ Կրեմլը շրջափակելու կոչ չի արվել», – հաղորդում է Ռիա նովոստին։
Սակայն ընդդիմության «Ձախ ճակատ»–ի համակարգող Սերգեյ Ուդալցովը հայտարարել է, որ չի լքելու հրապարակը, մինչև Պուտինը չհեռանա Կրեմլից։
Ըստ կազմակերպիչների՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 20 հազար մարդ։ Սակայն, ըստ ոստիկանութան տվյալների, ցույցին մասնակցել է մոտ 14 հազար մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)