Ֆիլիպ Կիրկորովը քվեարկել է -30 C–ի պայմաններում
Ռուսաստան
Ֆիլիպ Կիրկորովը մասնակցել է ՌԴ նախագահի ընտրություններին՝ քվեարկելով Մոսկվայից բավականին հեռու և բավականին էքստրեմալ եղանակային պայմաններում։ Հայտնի երգիչը չի մոռացել իր քաղաքացիական պարտքի մասին և իր խոսքերով ընտրություն է կատարել ՌԴ նախագահի «ճիշտ» թեկնածուի օգտին։
Կիրկորովը չի զլացել նաև լուսանկարվել քվեատուփերի կողքին, որպեսզի իր երկրպագուներն էլ գնան ընտրության։ Չնայած որ Անադիր քաղաքում օդի ջերմաստիճանը -30 էր, սակայն Ֆիլիպը նշել է, որ մեծ ուրախությամբ է կատարել իր քաղաքացիական պարտքը և ընտրություն կատարել՝ թվիթերյան իր էջում հաջողություն մաղթելով իր թեկնածուին նախագահական ընտրություններում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)