Մոսկվայում անկարգությունները շարունակվում են. իրավապահները զանգվածային ձերբակալություններ են սկսել
Ռուսաստան
Մոսկվայի «Պուշկինսկայա» հրապարակում ծուխ է, մարդիկ դժվարանում են շնչել. հատուկջոկատայինները դիմել են հատուկ միջոցների կիրառման, հաղորդում է «Газетa.Ru»-ն:
Այսօր հրապարակում «Հանուն արդար ընտրությունների» հանրահավաք կազմակերպած ընդդիմադիր ակտիվիստները ժամանակավորապես փակել են Տվերսկայա փողոցը, ինչի հետևանքով բախումներ են սկսվել իրավապահների ու ցուցարարների միջև:
Մոտ 300 քաղաքացի այս պահին «Պուշկինսկայա» հրապարակից շարժվում է դեպի «Տրիումֆալնայա»: Նրանք վանկարկում են «Ռուսաստանն՝ առանց Պուտինի», «Ազատություն քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ իրավապահները ձերբակալել են հայտնի բլոգերներ Ալեքսեյ Նավալնիին, Իլյա Յաշինին, ինչպես նաև «Ձախ ճակատ»-ի առաջնորդ Սերգեյ Ուդալցովին և «Խիմկինսկի անտառի պաշտպանություն» շարժման ակտիվիստ Եվգենիա Չիրիկովային:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)