Մոսկվայում երեկ ձերբակալվածներն ազատ են արձակվել. ՌԴ ՆԳՆ
Ռուսաստան
Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ ձերբակալվածներն ազատ են արձակվել ոստիկանական բաժանմունքներում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, հաղորդում է BBC Russian-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունը։
Հաղորդագրությունում նշվում է, որ ընդհանուր առմամբ ձերբակալվել է մոտ 250 մարդ։
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարել էր, որ ազատ է արձակել ընդդիմադիր գործիչներ Ալեքսեյ Նավալնիին, Իլյա Յաշինին և Սերգեյ Ուդալցովին, որոնք ձերբակալվել էին Մոսկվայի կենտրոնում տեղի ունեցած ցույցերի ժամանակ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)