Խոդորկովսկին չի մեկնաբանել Մեդվեդևի հանձնարարականը
Ռուսաստան
ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին, որը 13 տարով կալանավորվել է նավթային սկանդալի հետևանքով, չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությանն ուղղված՝ նրա գործով դատավճռի օրինականությունը ստուգելու հանձնարարականը, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Ես չեմ ցանկանում մարդկանց ուշադրությունը շեղել ընտրությունների օրինականության թեմայից»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ Մեդվեդևը նախօրեին գլխավոր դատախազությանը հանձնարարել էր քննել Խոդորկովսկիի գործով դատավճռի օրինականությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ