Կիրկորովն ապացուցել է, որ գող չէ
Ռուսաստան
Ռուս երգիչն ապացուցել է, որ գրագողություն չի կատարել և բոլոր երգերի իրավունքներն իրեն են պատկանում օրենքով։ Նրա փաստաբաններն ապացուցել են, որ բուլղարացի երգահանների մեղադրանքները, որ իբր երգիչը գողացել է իրենց երգերը, անհիմն են։
Կիրկորովի իրավապաշտպանները ներկայացրել են փաստաթղթեր, որոնք պարունակում են խնդրո առարկա երգերի նկատմամբ երգչի իրավունքները հաստատող փաստեր։ «Ֆիլիպի փաստաբանները պահոցներում գտել են պայմանագրեր, որոնք հաստատում են տվյալ երգահանների հեղինակած երգերի կատարման նրա իրավունքը։ Մենք դեռևս չենք ստացել դատարանի ծանուցագիրը, սակայն հենց որ մենք կպատրաստենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, մենք կդիմենք համապատասխան հաստատություններ»,– հայտնել է Ֆիլիպ Կիրկորովի մամլո խոսնակը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)