Կիբերլրտեսությունը կեղծավորություն է դաշնակիցների և գործընկերների նկատմամբ. Պուտին
Աշխարհ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` անդրադառնալով ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև ծագած լրտեսական սկանդալին, հայտնել է, որ ժամանակակից աշխարհում պետությունների միջև իրականացվող կիբերլրտեսությունը ոտնձգություն է պետական ինքնիշխանության նկատմամբ: Այս մասին հայտնում է ria.ru-ն։
«Սա ոչ միայն բացահայտ կեղծավորության է դաշնակիցների և գործընկերների նկատմամբ, այլև ուղղակի ոտնձգություն պետական ինքնիշխանության նկատմամբ, մարդու իրավունքների խախտում և միջամտություն անձնական կյանքին»,- հայտարարել է Պուտինը լատինամերիկյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ Կուբա, Արգենտինա և Բրազիլիա այցի նախօրեին, փոխանցում է BBC-ն։
Ավելի վաղ, Գերմանիայի կառավարությունը երկրից արտաքսել էր Բեռլինում ԿՀՎ-ի ղեկավարին՝ ԱՄՆ-ի օգտին գերմանացի քաղաքացիների լրտեսության վերաբերյալ կասկածանքի կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում