Ռուսաստանում ընդդիմադիր շարժումը նոր փուլ է թևակոխում. Բորիս Ակունին
Ռուսաստան
«Ընտրողների լիգա»–ի համահիմնադիր, գրող Բորիս Ակունինը հայտարարել է, որ Ռուսաստանում ընդդիմադիր շարժումը և բողոքի ցույցերը նոր փուլ են թևակոխում, հաղորդում է «Ռիա նովոստի»-ն։
«Ընդդիմադիր շարժումն արդեն նոր փուլ է թևակոխել։ Առաջին փուլը, որը ռոմանտիկ և էյֆորիկ բնույթ էր կրում, արդեն ավարտվել է», – ասել է Ակունինը մամլո ասուլիսի ժամանակ։
Նրա կարծիքով՝ քաղաքացիներն արդեն հասկացել են, որ միայն սպիտակ ժապավեններով ու սպիտակ փուչիկներով ոստիկանների դեմ դուրս գալն անիմաստ է։
Նա նշել է, որ իշխանությունները այս իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունեն. «Կա երկու տարբերակ՝ առաջինը փոխհամաձայնության գալ քաղաքացիական հասարակության հետ ... կամ վարվել այնպես, ինչպես մարտի 5–ից «Պուշկինսկայա» հրապարակում ցուցարարների դեմ ոստիկանությունը վարվեց», – ասել է Ակունինը։
Նա հռետորական հարց է հնչեցրել, թե արդյո՞ք Ռուսաստանի քաղաքացիները համաձայն են շարունակել ապրել գործող քաղաքական համակարգի պայմաններում, թե ոչ։ Կարծում եմ, որ ո՛չ», – ասել է Ակունինը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)