Կիրակի Արգենտինայում կմեկնարկի Armenian run-ը` նվիրված Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին
Աշխարհ
Բուենոս Այրեսի Բոսկես դե Պալերմո շրջանում հուլիսի 13-ին երեկոյան կմեկնարկի Armenian run-ը, որը նվիրված է մարդու իրավունքներին, հավասարությանն ու Հայոց ցեղասպանությանն 99-րդ տարելիցին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Prensa Armenia.com-ը, մրցավազքը դարձել է ավանդական և արդեն 5 տարվա կենսագրություն ունի: Մրցավազքին կմասնակցի 2500 հոգի: Մասնակիցները կհաղթահարեն 3 և 8 կմ-անոց վազքուղինեը, իսկ լավագույն եռյակը կարժանանա կազմակերպիչների պարգևներին: Միջոցառման հեղինակը Հայ մարմնակրթական ընդհանուր միությունն է, որը գործում է 1918թ.-ից: Սկզբնական շրջանում միությունն իր ուշադրության կենտրոնում պահում էր 1915թ. Հայոց ցեղասպանությունից գաղթած հազարավոր հայ որբերի խնդիրները, այնուհետև, կառույ ցի գործունեության աշխարհագրությունն ընդլայնվեց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում